Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, «Արսենալն» ու «Բարսելոնան» վերջապես համաձայնության են եկել Ֆրանսեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի հարցում և վերջ են դնում այս երկարատև պատմությանը: «Կանոնիրների» արդեն նախկին ավագը այժմ գտնվում է Կատալոնիայում և այսօր առավոտյան (նորությունը գրվել է օգ. 14-ի երեկոյան) արդեն իսկ կներկայացվի որպես «Բարսելոնայի» երկրորդ ձեռքբերում: Հիշեցնենք, որ Ֆաբրեգասի տրանսֆերի մասին առաջինը հայտարարել էին Պիկեն և Վալդեսը, կարգավիճակներ տեղադրելով նրանց թվայթերյան էջին: