Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի գավաթի եզրափակչի առաջին հանդիպումը, որում հաղթողը չորոշվեց: Դժվարին մեկնարկից և սառը ցնցուղից՝ Մեսութ Օզիլի գոլից հետո «Բարսելոնան» կարողացավ ոչ միայն հավասարեցնել խաղի հաշիվը Դավիդ Վիլյայի գեղեցիկ գոլի, այլև շրջանցել Մադրիդյան ակումբին Մեսսիի գեղեցիկ անցումի և գոլի շնորհիվ: Ապա երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մադրիդյան ակումբը կարողացավ հավասարեցնել հաշիվը Խաբի Ալոնսոյի հարվածի շնորհիվ:Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա արդեն Բարսելոնայում, չորեքշաբթի օրը, ուշ երեկոյան` ժամը 02:00-ին: