«Բարսելոնայի» պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է սև գույնի մարզաշապիկ, որը այժմ լայն տարածում ունի ամբողջ աշխարհով: Վիկտոր Կաստանը, որը «Նոու Կամպի» շրջակայքում վաճառվող մարզաշապիկների մենեջերն է, ասել է, որ սև մարզաշապիկի պահանջարկը ավելի շատ է, քան հիմնականը: «Սանչեսի անունով մարզաշապիկները նոր են հայտնվել շուկայում , սակայն արդեն այն թոփ եռյակում է: Վիլյաի, Չավիի, Պիկեի և Ինիեստայի անվամբ մարզաշապիկները ավելի քիչ են վաճառվում»,- եզրափակել է Կաստանը:
|