Կարծես թե Ֆաբրեգասին կարելի է համարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Համենայն դեպս Պիկեն և Վալդեսը թվիթթերյան պատերին տեղադրել են տվյալ կարգավիճակը. «Ժամեր անց նա մերը կլինի», իսկ Պիկեի հաջորդ կարգավիճակը եղավ սա. «Այսօր մեծ օր է իմ ընկերոջ համար»: Հիշեցնենք, որ Diario Sport, El Mundo Deportivo, Marca և RAC 1-ը հայտարարել են այն լուրը, որտեղ նշվում է, որ «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվում է Կատալոնական «Բարսելոնա»:
|