Իսպանիայի ֆուտբոլի միությունը (AFE) սպառնում է չկայացնել Պրիմերայի և Սեգունդայի առաջին երկու տուրերը: «Առաջնությունը չի սկսվի, մինչև չստորագրվի նոր կոլեկտիվ պայմանագիր թիմերի և խաղացողների միջև: Մենք չենք ցանկանում ավելի շատ գումար, մենք ցանկանում ենք, որպիսի ակումբները կատարեն մեր խնդրանքը և պայմանագրերը թարմացնեն: Մենք խնդրել ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր ունեն 3-4 ամսվա պարտքեր թիմի կողմից՝ պատռել նրանց պայմանագրերը: Մենք չենք հրաժարվում հետագա բանակցություններից, սակայն առաջնությունը չի սկսվի, մինչև բոլորը չկատարեն մեր հանձնարարությունները»,- ասել է Լուիս Ռուբիալեսը: Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նախորդ մրցաշրջանում, սակայն արդեն Իտալիայում:
|