«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր կարիերայի և այժմյա ակումբի մասին: - Ես ինձ վստահ եմ զգում «Միլանում»: Ես այստեղ երջանիկ եմ, որովհետև բոլորը ինձ հասկանում են և լսում: Ինձ մեկ շաբաթ հանգիստ են տվել: Մարզիչս հասկանում է, որ ինձել է դա պետք և ես պետք է լինեմ իմ երեխաների կողքին: Ցանկանում եմ իմ կարիերան ավարտել «Միլանում», այսինքն, ես կարող եմ խաղալ այստեղ մինչև 2014 թիվը, - ասել է Զլատանը, շարունակելով, - Եթե դու ունես բացասական փորձ, ինչպես «Բարսելոնայում է», ապա պետք է վերջ դնես այդ ամեն ինչին և հեռանաս այդտեղից: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբն է, սակայն դու եթե հասկանում ես, որ դա քո տեղը չէ, պետք է հեռանաս, ինչը արեցի ես: Ես երջանիկ չէի կարող լինել այնտեղ, ինչպես որ հիմա «Միլանում եմ»: Այստեղ ես զգում եմ ինձ այնպես, ինչպես տանը, - եզրափակել է Շվեդ հարձակվողը:
|