Ինչպես տեղեկացնում է italiah24.it կայքը, իտալական ֆուտբոլում այս ամառ կարող է փոփոխություն տեղի ունենալ: Խոսքը վերաբերվում է «Ինտերին» և նրա տրանսֆերային քաղաքականության մասին: Իտալական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել Կամերունացի հարձակվող Սամուել Էտո՛օին ռուսական «Անժի» ակումբին, իսկ Հոլլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին որևէ անգլիական ակումբի: Մորատտին ցանկանում է հարձակվող գնել «Բարսելոնայից», իսկ ավելի կոնկրետ նա աչք է դրել Դավիդ Վիլյաի վրա: Մորատտին նշել է, որ ֆուտբոլիստներ գնելու համար նա գումար չի խնայելու, ուստի շատ հնարավոր է, որ այս ամառ Վիլյան տեղափոխվի «Ինտեր», եթե Գվարդիոլան և Մորատտին կարողանան համաձայնության գալ: