| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:56 Ֆաբրեգասը պատրաստ է հրաժարվել 4 մլն. եվրո պարգևավճարից |
Ինչպես հաղորդում է 1in-ը, Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը
«Բարսելոնա» տեղափոխվելու համար պատրաստ է հրաժարվել 4 մլն. եվրո
պարգևավճարից, որը նա ըստ պայմանագրի պետք է ստանա առաջիկա չորս տարիների
ընթացքում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Արսենալ»-ն իր
ֆուտբոլիստին գնահատում է 40 մլն. եվրո, իսկ կատալոնական ակումբը պատրաստ է
վճարել 32 միլիոն այժմ և 5 մլն. հավելավճար կատարել առաջիկա 1 տարվա
ընթացքում: Եթե վերոնշյալ գումարին ավելացնենք նաև Ֆաբրեգասի առաջարկածը,
ապա ամենայն հավանականությամբ Սեսկի երազանքն իրականություն կդառնա:
Հիշեցնենք,
որ իսպանացին արդեն երրորդ տարին է` ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»,
սակայն ամեն անգամ ակումբները չեն կարողանում համաձայնության գալ նրա
տրանսֆերի շուրջ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 883 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|