Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան
Տիագո Ալկանտարան հնարավոր է հրավեր ստանա Բրազիլիայի հավաքականից: Տիագոն
ունի և՛ Բրազիլիայի, և՛ Իսպանիայի քաղաքացիություն, սակայն նա դեռ ոչ մի
հանդիպում չի անցկացրել «Կարմիրների» կազմում: Ինչպես նշում է Marca-ն,
ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Իսպանիայի հավաքականում: - Տիագոն այն
ֆուտբոլիստն է, որը մեզ հետաքրքրեց: Մենեզեսը նրան տեսնում է մեր
հավաքականի կազմի ապագա աստղ: Մենք պետք է տանք հնարավորություն խաղալու
հավաքականում այն մարդկանց, որոնք ունեն Բրազիլիայի քաղաքացիություն,- ասել
է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ռոդրիգո Պայվան: