«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի համար իր թիմը շատ կարևոր է: Նրա խոսքերով, «Բարսան» կյանք է: Ինիեստան «Բարսելոնայում է» 12 տարեկանից և գիտի, թե ինչ է նշանակում լինել իսկական Կատալոնացի: - Մեր համար «Բարսելոնան» մի կյանք է, մենք ապրում ենք ֆուտբոլով: Դա հասկացել ենք փոքր տարիքից և գիտենք, թե ինչ է նշանակում հագնել «Բարսելոնայի» մարզաշապիկ: Գվարդիոլան մեր մեջ ամեն ինչ փոխեց, այժմ մենք իրական «Բարսելոնան» ենք,- եզրափակել է Անդրես Ինիեստան: