Ինչպես հայտնում է Goal.com-ը, իսպանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսի կարծիքով «Բարսելոնան» և «Ինտերը» «Չեմպիոնների Լիգա 2011/12»-ի ուժեղագույն թիմերն են: - Դեռ վաղ է ինչ որ կանխագուշակումներ անելու համար, սակայն ես կարող եմ ասել, որ նրանք ուժեղագույներն են: Պարզ չէ, թե խմբային փուլը ում հետ ենք անցկացնելու, բայց մի բան է պարզ, որ այս տարի նույնպես «Բարսելոնան» պայքարելու է ՉԼ գավաթի համար,- եզրափակել է Ռամոսը:
|