Դիդակ Լին երկրում հայտնի բիզնեսմեն է: Նա ակումբի նոր տեխնոլոգիաների բաժնի տնօրենն է: Իսպանական sport.es-ին տրված հարցազրույցին նա պատասխանել է կարճ և կոնկրետ: - Ներկայացրեք անցյալ տարվա հունիս և այս տարվա հունիս ամիսներում տեղի ունեցած փոփոխությունները սոց. ցանցերում: - Facebook-ում մեր ճանաչվածությունը աճել է 700 %-ով, իսկ Twitter-ում՝ 800 % - Ինչպիս՞ի պրոֆիլ ունի երկրպագուն - Պրոֆիլները տարբեր են, չէ որ երկրպագուները ապրում են տարբեր երկրներում: Դրա համար մենք մեր տեղեկությունը ներկայացնում ենք տարբեր լեզուներով: - Կարել՞ի է ասել, որ «Բարսելոնան» գլոբալ երևույթ է -Անշուշտ: Ապացուցված է, որ մարդկանց 74 %-ը, ովքեր հետաքրքրված են «Բարսելոնայով», ապրում են Իսպանիայի սահմաններից դուրս: - Եթե հանենք Իսպանացիներին և Կատալոնացիներին, ապա որ երկրներն են հետաքրքրված ակումբով: - Առաջին տեղում միանշանակ ԱՄՆ է, ապա Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Մեքսիկան, Ֆրանսիան, Շվեդիան, Կոլումբիան և Վենեսուելան: - Ինչ՞ով է զբաղված ձեր կազմակերպությունը: - Այժմ մենք պայմանագիր ենք կնքել Telefonica I+D, մոտակա ամիսների ընթացքում կունենանք նոր կայքի դիզայն և ընդլայումներ, որոնք մեզ կօգնեն ավելի շատ տեղեկություններ տարածել այնպիսի երկրներում, որոնք քիչ են հետաքրքրված «Բարսելոնայով»:
|