Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Վասքեսը, որը այժմ պաշտպանում է Բելգիական «Բրյուգգեի» գույները, իր կարծիքն է թողել թիմի տրանսֆերային գործունեության վրա: - Ես չէի գնի Ֆաբրեգասին, որովհետև կունենայի Տիագո: Ֆաբերգասը վատ խաղացող չէ, սակայն Տիագոն արդեն իսկ ապացուցում է, որ կարող է լինել Ֆաբերագասի արժանի փոխարինող: Տիագոն «Բարսելոնայի» ապագա մեծ աստղն է, ինչպես Չավին: Ինչու գումար ծախսել, եթե գիտես, որ այդ ամենից հետո Տիագոն օգուտ չի ունենա,- եզրափակել է իսպանացի հարձակվողը:
|