Ինչպես հայտնի է, այժմ Կատալոնական ակումբը գտնվում է ԱՄՆ-ում և պատրաստվում է այսօր երեկոյան երևանյան ժամանակով պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և նախագահ Սանդրո Ռոսսելը հանդիպել են Microsoft ընկերության նախագահ Բիլ Գեյթսին: Հանդիպման ժամանակ նրանք Բիլին նվիրել են «Բարսելոնայի» մարզաշապիկը: Բացի դրանից, կատալոնացիները պայմանագիր կնքեցին Fundación Bill & Melinda Gates-ի հետ, որը պայքարում է պոլիոմելիթի դեմ: - Մենք բոլորս պետք է միավորվենք և պայքարենք այս հիվանդության դեմ: Թիմը մեզ շատ կօգնի: Ինչ վերաբերվում է Գվարդիոլային, ապա նա ուղղակի հանճար է,- եզրափակել է Բիլ Գեյթսը: