Քիչ առաջ «Բարսելոնայի» պաշտոնական կայքում նորություն տեղադրվեց, որում նշվում էր, որ թիմի 9-րդ համարը՝ Բոյան Կրկիչը տեղափոխվել է Իտալական «Ռոմա»: Տրանսֆերային գումարը կազմել է 12 մլն եվրո: Տեղեկացնենք, որ Կատալոնական ակումբը մինչև 2013 թ. կարող է ետ գնել Սերբական ծագում ունեցող ֆուտբոլիստին 13 մլնի դիմաց: Հռոմեական ակումբը հրաժարվելով վաճառելուց կստանա արդեն 40 մլն եվրո: Հիշեցնենք, որ Բոյանը 10/11 մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և խփել 6 գնդակ: