ESPN-ին տված հարցազրույցում Անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը գովել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: - Նա լավագույնն է աշխարհում: Նրա խաղին հետևում են բոլորը և ցանկանում լինել նրա տեղը: Նրանք տեսնում և ընկալում են, թե ոնց է նա խաղում, խափսեր տալիս, հարվածներ կատարում: Նա ուղղակի խաղացող չէ, նա տեխնիկապես համար 1-ն է, և չունի հավասարը աշխարհում: Իմ կարծիքով նա ամեն խաղից առաջ այնպես է խաղադաշտ մտնում, իբրև դա նրա վերջին խաղն է, և նա տարբերվում է մյուսներից, - եզրափակել է «Գելեքսիի» կիսապաշտպանը:
|