«Սյուդադ Դեպորտիվոյի» երրորդ պարապմունքից հետո Չավին մի փոքր շփվել է լրագրողների հետ: - Այս մրցաշրջանում Իսպանիայի գավաթը շատ թեժ է լինելու, որովհետև մրցակիցը «Ռեալ Մադրիդն է», որին մենք պետք է հաղթենք: Մենք անչափ ուրախ ենք, որ հակառակորդը մեր «թշնամին է», - ասել է Չավին և շարունակել, - Ես չէի ցանկանա վիրավորել «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին: Ուղղակի իմ խոսքերը այլ կերպով են ներկայացրել ԶԼՄ-ները: Ֆաբրեգասի մասին կարող եմ ասել մեկ բան. Նա պետք է վերադառնա «Բարսելոնա»: Չավին մեկնաբանել է նաև այն միտքը, որում երկրպագուները Իսպանիայի առաջնությունը բաժանել են 2 մասի. Առաջինում խաղում են «Բարսան» և «Ռեալը» , իսկ երկրորդում մնացած 18 թիմերը: - Դա անշնորհակալ միտք է, ես կարող եմ ասել, որ այս տարի ավելի ուժեղ հակառակորդներ կլինեն: Հենց նույն «Մալագան», «Սևիլյան», «Ատլետիկոն» ուժեղացնում են մեր առաջնությունը: Չավին պաշտպանել է նաև Մեսսիին: - Մեսսին առանց Չավիի նույնպես Մեսսի է: Ինչ վերաբերվում է նրան, որ Արգենտինան դուրս մնաց Արգենտինայի գավաթից, Մեսսին արեց ամեն ինչ, որպեսզի հաղթանակ բերի իր հավաքականին,- եզրափակել է Չավին:
|