Բարսելոնան այսօր կանցկացնի իր առաջին մարզումը: Մարզմանը կմասնակցեն հետևյալ խաղացողները,որոնք կմարզվեն Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում. Վալդես, Պինտ, Պիկե, Պույոլ, Ֆոնտաս, Աբիդալ, Մաքսվել, Դո Սանթոս, Կեյտա, Տիագո, Բուսկետս, Չավի, Ինիեստա, Աֆելլայ, Ժեֆրեն, Վիլյա, Բոյան, Պեդրո: Մինչ մարզումը վերսկսելը ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն: Մարզմանը չեն մասնակցի այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Այդ ֆուտբոլիստներն են` Մեսսի, Մասկերանո, Միլիտո- Արգենտինա, Ալվես, Ադրիանո- Բրազիլիա:
|