Ջոնաթան Սորիանոն շարունակում է ստանալ առաջարկներ այլ եվրոպական թիմերից, որոնք ապագայում կօգնեն նրան ավելի հեշտությամբ տեղ գտնել «Բարսելոնայի» կազմում: Նրանով էին հետաքրքրված Պորտուգալական «Բենֆիկան» և Ավստրիական «Զալցբուրգը», սակայն «Բարսելոնայի» խաղացողի համար մեծ գումարների պահանջը ավելի «հեռացրեց» նրանց Սորիանոյից: Ինչպես նշել էինք նախորդ նորության մեջ, Սորիանոն արդեն իսկ պայմանագիր պետք է կնքեր Ավստրիական թիմի հետ, սակայն ստորագրումը չկայացավ: Հիշեցնենք, որ «Բարսան» խաղացողի համար պահանջում է 3 մլն եվրո գումար: