Մալիացի ֆուտբոլիստ Սեյդու Կեյտան հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել միայն Կատալոնական «Բարսելոնայում»: Նա կտրականապես մերժել է բոլոր այն խոսակցությունները, որոնք նրան տեղափոխում էին տարբեր թիմեր: Նաև նշել է, որ իրենով հետաքրքրվող թիմերը, դրանցից են Իտալական «Ինտերը», «Միլանը», Մյունխենյան «Բավարիան», Թուրինյան «Յուվենթուսը» , Իսպանական «Վալենսիան» և «Ատլետիկոն» մերժվել են իր կողմից: Նա ունի պայմանագիր մինչև 2014 թվականը և չի ցանկանում լքել թիմը մինչ իր կարիերայի ավարտ: Բացի դրանից, նա ցանկացել է վերադառնալ նաև ազգային հավաքական: Օգոստոսի 10-ին Մալին կանցկանցի ընկերական խաղ Թունիսի հետ և նշվում է, որ Կեյտան կնդգրկվի մեկնարկային կազմում:
|