Այժմ Կանարյան կղզում ծնված այս ֆուտբոլիստը գտնվում է Անդորրայում, որպեսզի ներկայացնի Nike ապրանքանիշը: Օգտվելով առիթից, լրագրողները կարողացել են մի քանի հարց տալ Պեդրիտոյին: - Մանկուց երազել եմ խաղալ Բարսայում: Չեմ պատկերացնում ինձ Մադրիդյան մարզաշապիկով: Բարսան լավագույնն է: Եթե թիմ գան Սեսկն ու Ալեքսիսը, ապա ես միայն ուրախ կլինեմ: Ալեքսիս Սանչեսին ընդունում եմ միայն ընկեր, այլ ոչ հակառակորդ: Եթե Բարսան ցանկանում է գնել նրան, ուրեմն նա կարող է օգնել թիմին: Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա ասեմ, որ այժմ պետք չէ այդքան քննադատել նրան Արգենտինայի վատ խաղի համար,- եզրափակել է Պեդրոն:
|