Ինչպես հաղորդում է Gazzeta Esportiva-ն, Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը անկեղծացել է և ասել, որ նա մեղավոր է եղել Պարագվայցիների երկրորդ խփած գոլի մեջ: Հիշեցնենք, որ խաղը ավարտվել էր հենց 2:2 հաշվով: - Ես ընդունում եմ, որ սխալվել եմ այդ դրվագում: Երբ պայքարում էի գնդակի համար, կարծեցի, որ արդեն հաղթել եմ դուելը, սակայն Պարագվայցի ֆուտբոլիստը շրջանցեց ինձ: Ես արդեն ներեղություն եմ խնդրել թիմակիցներիցս,- ասել է Ալվեսը:
|