«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոուլ Սքոուլզը հայտարարել է, որ անգլիական թիմը մղոններով հեռու է «Բարսելոնայից»: Մենք հասկանում էինք, որ ՉԼ եզրափակչում պայքարում ենք գերաստղերի հետ և ինչ-որ մի բան անել այդքան էլ հնարավոր չէր, սակայն Ալեքս Ֆերգյուսոնը գիտեր, թե ինչ էր անում: Ես չեմ դիտել խաղի կրկնությունը: Միակ բանը, ինչ մենք արեցինք այս եզրափակչում՝ գոլ խփելն էր, որը չէինք արել 2009 թվականին: Շատ դժվար կլինի, սակայն ես հավատում եմ, որ Ֆերգյուսոնը կմոտենա «Բարսելոնային»: Ճիշտ է, բոլորն են ցանկանում հասնել այդպիսի բարձր մակարդակի, սակայն ոչ բոլորի մոտ է դա ստացվում,- հայտարարել է Փոուլ Սքոուլզը Daily Mirror ամսագրին:
|