ՖԱ «Բարսելոնան» այսօր պաշտոնապես հայտարարել է, որ «Բարսելոնա» Բ-ի ֆուտբոլիստ Անդրեու Ֆոնտասը դարձել է հիմնական թիմի խաղացող: Բացի նրանից, որ խաղացողի պայմանագիրը ավարտվում էր 2012 թվականին, վերջինս թարմացրել է այն մինչև 2013 թիվը: Յուրաքանչյուր թիմ, որը կցանկանա գնել նրան, ստիպված կլինի վճարել 30 մլն եվրո:
|