Շաբաթ օրը Արգենտինայում մեկնարկում է Ամերիկայի գավաթը։ Իհարկե, այդ մրցաշարին Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացին իր ելույթներով փայլում է կատալոնացիների կազմում, սակայն նույնը չի կարելի ասել հավաքականի մասին, հաղորդում է Gazeta.ru-ն։
Սակայն հայտնի արգենտինացի մոդել Դորիսմարը հավատում է իր սիրելի ֆուտբոլիստի հաջողությանը և հույս ունի, որ Մեսսիին վերջապես կհաջողվի ապացուցել իր տաղանդը նաև Արգենտինայում։ Դորիսմարի խոսքերով, նա պատրաստվում է դիտել Լիոնելի մասնակցությամբ բոլոր հանդիպումները։
Բացի Դորիսմարից, Մեսսիին է համակրում նաև Կլաուդիա Չյարդոնեն։ Ճիշտ է, վերջինս 13 տարով մեծ է ֆուտբոլիստից, և քիչ հավանական է, որ նրան կհաջողվի գրավել Մեսսիի սիրտը։ Համենայն դեպս առայժմ ֆուտբոլիստը փոխադարձ զգացմունքներ չի տածում գեղեցկուհու հանդեպ:
Ահա
Դորիսմարի նկարները.
ArmSport.am
|