Ինչպես հայտնում է իսպանական El Mundo Deportivo-ն, «Հերկուլեսի» կիսապաշտպան Կիկո Ֆեմենիան այսօր պիտի բուժզննում անցնի կատալոնական ակումբում,որից հետո էլ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի: Երկու թիմերն էլ սկսել են բանակցությունները,ենթադրվում է, որ «Հերկուլեսի» տաղանդավոր ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» կվճարի 4 միլիոն եվրո, իսկ Կիկոն թիմի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր: Հիշեցնենք,որ վերջերս Կիկո Ֆեմենիան հայտարարել էր,որ նա շուտով «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դառնալու ,նաև նշել էր, որ «Բարսելոնայում» հանդես գալը նրա երազանքն է եղել:
|