 «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի սիրում, երբ նրան համեմատում են Պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի հետ: Ֆուտբոլիստի խոսքերով, նա շատ է տարբերվում Քրիստիանոից: -Ամեն մարդ ունի իր բնավորությունը, իր շրջապատը, իր ստեղծածն ու կառուցածը: Ես չեմ սիրում, որ ինձ սկսում են համեմատել ինչ-որ մեկի, առավել ևս Քրիստիանոյի հետ: Ինձ դուր չի գալիս, թե ինչպես է նա ապրում: Ես ունեմ իմ ընտանիքը, ես ունեմ հարազատ մարդկանց գեղեցիկ շրջապատ, որոնց հետ էլ անցկացնում եմ իմ կյանքը: Ինձ դուր չի գալիս միշտ լինել հանրության կենտրոնում, սակայն դա այժմ մի փոքր-ինչ անհնար է: Ինչ վերաբերվում է իմ՝ աղջիկների շփումների հետ, դա արդեն հանրությանը չի վերաբերվում,- եզրափակվել է Արգենտինացի հարձակվողը:
|