Բրազիլական «Սանթոսի» գլխավոր մարզիչ Մուրիսի Ռամալյոն հայտարարել է, որ նրա թիմի հարձակվող Նեյմարը պետք է ոչ թե որոշումներ կայացնի, այլ միանշանակ տեղափոխվի «Բարսելոնա»: Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն Ռամալյոի կարծիքով, Նեյմարը չի համապատասխանում Մոուրինյոի գլխավորած թիմին: -Նեյմարը պետք է ընտրի «Բարսան»: Պատկերացրեք, թե ինչ կարող է նա անել Մեսսիի հետ,- ասել է Ռամալյոն:
|