Բելառուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Հլեբը այժմ գտնվում է Կատալոնիայում և վերջերս տվել է հարցազրույց, որը պատմում է նրա կարիերայի և կյանքի մասին:
-Վիրահատությունը նորմալ է անցել, ոտքս չի ցավում: Բժիշկս նույնիսկ զարմացել էր, որ ես կարողացել եմ այսքան շուտ ոտքի կանգնել: Մի քանի տարի առաջ ես հենց նույն հոսպիտալում վիրահատվեցի: Այն ժամանակ ես ծանր վնասվացք ստացա Բելառուսի հավաքականի խաղի ժամանակ, երբ մրցակիցը Շոտլանդիան էր:
-Ասում են, թե «Բարսայի» բժիշկները քեզ խորհուրդ չեն տվել վիրահատության համար:
-Իրականում այդպիսի բան չկա: Սակայն պնդում էին, որ ես մնայի Կատալոնիայում, բայց ես գիտեյի այդ բժշկի կարողությունները:
-Ի՞նչ եք անում այժմ «Բարսելոնայում»:
-Եկել էի, որպեսզի բուժզննում անցնեյի: Բժիշկների պնդմամբ, ես շաբաթներ անց լիովին պատրաստ կլինեմ դուրս գալ խաղադաշտ:
- Իսկ երկ՞ար ժամանակ է պահանջում քո բուժման ծրագիրը:
- Դե ես ասացի, որ շաբաթներ են պահանջվելու, սակայն դեռ հիմա պատրաստ չեմ:
- «Բարսայի» խաղացողների հետ շփում եղե՞լ է:
-Ոչ մեկի չեմ տեսել: Բոլորն էլ այժմ արձակուրդում են:
- Անցյալ մրցաշրջանում դուք վարձավճարով խաղացել եք «Բիրմինգեմում», սակայն 38 հանդիպումից միայն 19-ը:
-Վնասվացքները չեն թողնում մարդուն հանգիստ շունչ քաշել: Ամեն անգամ, երբ մարզավիճակս կայուն էր լինում, դուրս էի գալիս խաղադաշտ ու ... այնքան ցավալի է դա:
-Ձեզ ցանկանում ենք առողջ կարիերա: -Շնորհակալություն:
|