Վերջերս մամուլում ավելի ու ավելի շատ է խոսվում «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստի`Դավիդ Վիլյաի հնարավոր վաճառքի մասին,չնայած այն փաստին,որ իսպանացի ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր իր Բարսելոնյում կարիերան ավարտելու ցանկության մասին:Բայց այսօր հայտնվեց ինֆորմացիա,ըստ որի «Չելսիի» նախագահ Ռոման Աբրամովիչը 30 միլիոն եվրո է առաջարկել Վիլյաի համար,բայց «Բարսելոնան» չի ընդունել այդ առաջարկը և հայտարարել է, որ կվաճառի Վիլյաին միայն 200 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց: «Չելսիի» նորանշանակ մարզիչ Վիլաշ Բոաշը մտածում է Վիլլա-Տորրես հարձակվողական երկյակի մասին,որը ըստ նրա մեծ հաղթանակների կբերի թիմին:Չի բացառվում,որ Աբրամովիչը նոր ու ավելի գայթակղիչ առաջարկ կներկայացնի «Բարսելոնային»:
|