11 ամյա Մալագացի Բրահիմ Աբդելկադեր Դիասը Մերժել է «Բարսելոնային»: Կատալոնյան ակումբը հետաքրքրված էր ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն «Մալագայի» ղեկավարությանը հաջողվել է համոզել տղայի ծնողներին, որպիզի նա մնա տեղի թիմում: Սիրաշահելու համար նրանք ծնողներին ապահովեցին բնակելի տարածք և բարձրացրեցին տղայի աշխատավարձը մինչև 20 000 եվրո:Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն պայմանագիր է կնքել 10 ամյա ամերիկացի ֆուտբոլիստի հետ, որը, ինչպես հայտնում էին մասնագետները, խաղաոճով նման էր Անդրես Ինիեստային: