<<Բարսելոնայի>> առաջատար Լիոնել Մեսսին կիսվել է տպավորություններով կատալոնական Sport պարբերականի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ:
- Ինպիսի տպավորություններ ունեք ավարտված մրցաշրջանից. - Չեմ թաքցի,շատ բարդ էր:Մենք շատ բաների հասանք,վերջին 20 օրերը սարսափելի էին հոգեբանական առումով: Հիմա արդեն բոլորը հանգիստ են,և մտածում են հանգստի մասին,իսկ որոշներն էլ`Ամերիկայի Գավաթի:
- Ինչպիսի նպատակներ եք ձեր առջև դնում. - Արգենտինայի հավաքականում շատ լավ թիմ է հավաքվել,որը մեծ ցանկություն ունի հաղթանակների հասնել:Իսկ ահա մեր մոտակա նպատակը Ամերիկայի Գավաթում հաղթանակ տոնել է:
- Չեք հոգնում,ձեր լավագույն ֆուտբոլիստ լինուլու մասին խոսակցություններից. - Քանի որ ես դրա հետ հետ համամիտ չեմ.չեմ հոգնում:Իմ համար ավելի կարևոր են թիմային հաջողութունները: Ուրախ կլինեմ,եթե Բարսելոնան շարունակի հաղթանակները հաղթանակների հետևից տոնել:Այս մրցաշրջանը բոլորի համար շատ բարդ էր,բայց միևնույն ժամանակ անմոռանալի,քանի որ մենք հաղթանակ տոնեցինք Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում:
- Իսկ ինչ կասեք 4 դերբիների մասին. - Եթե անկեղծ,ապա ցանկություն ունեի,որ դրանք շուտ ավարտվեին:Բայց ամեն-ինչ լավ ավարտվեց:Այո,մենք չհաղթեցին Արքայական Գավաթում,բայց մենք շատ էին ցանկանում:Չնայած այդ անհաջողությանը,մենք մեծ հաջողություններ ունեցանք,սակայն չենք պատրաստվում կանգ առնել մեր հասած բարձունքներով:
- Ինչումն է կայանում Բարսելոնայի գաղտնիքը. - Գլխավոր գաղտնիքը այն է,թե ինչպիսի տրամադրությամբ ենք մենք խաղադաշտ դուրս գալիս: Շնորհակալություն մեր մարզչին,քանի որ նա կարողանում է մոտիվացնել մեզ յուրաքանչյուր խաղից առաջ:Նա ամեն անգամ սխալներ է փնտրում,և ստիպում է մեզ աշխատել դրանց վրա:Կներեք,լավ է չմոռացա ֆուտբոլիստների անհատական շատ բարձր վարպետության մասին.դա մեծ դեր ունի Բարսելոնայի խաղում:
|