Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ասել է, որ աշխարհի լավագույն խաղացողը Լիոնել Մեսսին է: - Իմ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դա Լեոն է և նա իմ ամենամոտիկ ընկերներից է, ինչքան էլ որ մենք տարբեր թիմերում ենք հանդես գալիս: Բոլորին ասում եմ, որ նրան փոխարնող չի լինի և ես ուրախ եմ, որ նրա հետ եմ խաղում նույն հավաքականում: Կարծում եմ, որ բոլորն էլ ուրախ կլինեյին, որ նրանց թիմակիցը լիներ հենց նա,- եզրափակել է Սերխիո Ագուերոն:
|