Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայնվել է Ֆաբրեգասին վաճառել Բարսելոնային, հայտնում է El Mundo Deportivo պարբերականը: Վենգերը մի պայման է դրել Սեսկ Ֆաբրեգասի առջև, այն է, որ նա չտեղափոխվի անգլիական որևէ ակումբ:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը անցյալ մրցաշրջանի սկզբին կարող էր տեղափոխվել Բարսելոնա, սակայն ֆինանսական հարցերի պատճառով այդ ժամանակ տրանսֆերը չիրականացավ: Ավարտված մրցաշրջանում Սեսկ Ֆաբրեգասը Արսենալի կազմում մասնակցել է 25 խաղի, որոնց ժամանակ միայն 3 գոլի հեղինակ է դարձել:
|