«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համամիտ չէ այն մտքի հետ, որ «Բարսան» աշխարհի ամենաուժեղ թիմն է: - Ես չեմ կարող ասել, թե մեր թիմը աշխարհի համար մեկ ակումբն է, որովհետև տարբեր ժամանակներում տարեր թիմեր են եղել, և համեմատելը շատ դժվար է: Ուղղակի ես կասեմ մի բան, որ մենք արժանի ենք, որ մեզ երկար հիշեն մեր սերունդները: Ներկա մրցաշրջանը ուղղակի փայլուն ստացվեց և դա գաղտնիք չէ: Սա ուղղակի աշխատանք է և հավատք սեփական ուժերի վրա: Իսկ հիմա ես ցանկանում եմ հաղթել Արգենտինայի հավաքականի հետ,- եզրափակել է Լեոն:
|