Բոյան Կրկիչի գործակալ Զորան Վեկիչը հերքել է այն փաստը, որ նրա հաճախորդը տեղափոխվելու է «Ռոմա»: - Ես ուղղակի գիտեմ, որ Բոյանով հետաքրքրված է «Ուդինեզեն» և այժմ մենք բանակցում ենք տվյալ թիմի հետ: Լուիս Էնրիկեն մեզ ընկեր է, բայց դա չի նշանակում, որ Կրկիչը հետևելու է նրան և տեղափոխվելու է «Ռոմա»,- եզրափակել է Վեկիչը:
|