«Բարսելոնայի» ղեկավարությունը և ֆինանսների հարցերով զբաղվող Չավիեր Ֆաուսը հաղորդել է, որ այս ամռանը թիմը պատրաստ է ծախսել մոտ 45 մլն եվրո: Ֆաուսի խոսքերով, այդ թիվը կարող է փոփոխական լինել, երբ թիմում առաջանան խնդիրներ: Հիշեցնենք, որ այս տարի Բարսելոնան ավարտել է մրցաշրջանը 21 մլն եվրո կորստով: