Բրազիլիայի էքս-խաղացող, Տիագու Ալկանտարայի այժմյա գործակալը և հայրը ասել է, որ նրա տղան միանշանակ կմնա Կատալոնիայում: ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ատլետիկոն», «Վիլյառեալը» և «Սևիլյան»:
-Տիագոն ունի պայմանագիր «Բարսելոնայի» հետ և կմնա այստեղ: Նա մեծ աշխատանք է կատարել: Սա նրա համար հիանալի և կարևոր տարի էր, և նա կունենա փայլուն ապագա, - եզրափակել է Մազինյոն:
|