Պույոլը հեռացել է հիվանդանոցից, որտեղ երեկ իրեն ծնկի վիրահատություն են կատարել: Բժիշկների հավաստմամբ, նա խաղադաշտ կարող է վերադառնալ մատակա երկու-երեք շաբաթների ընթացքում: -Ես տանն եմ, շատ լավ հոգեբանական վիճակում,և մեծ ցանկություն ունեմ` որքան հնարավոր է շուտ վերականգնվել: Հիմա անցնում եմ աշխատանքի, որպեսզի պատրաստ լինեմ 100 տոկոսով: Շնորհակալություն բոլորին աջակցության համար,- ասել է Պույոլը:
|