«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոստովանել է,որ մեծ բավականություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում տեղի ունեցած խաղի ժամանակ, հայտնում է AS-ը: -Մենք ունեինք ժամանակ, որպեսզի նշեինք այս հաջողությունը մեր երկրպագուների հետ: Սովորաբար խաղի կրկնողությունը դիտելու ժամանակ ուրիշ զգացողություն ես ունենում, սակայն այս խաղի կրկնողությունը դիտելու ժամանակ ես զգացի այն, ինչ-որ զգում էի խաղի ընթացքում: Մենք ամբողջությամբ կառավարում էինք գնդակը: Անկասկած, այս եզրափակիչը լավագույնն էր իմ կյանքում: Ես հաճույք ստացա մեր թիմի խաղից,- ասել է Ինիեստան: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում հաղթանակ է տոնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում 3-1 հաշվով:
|