Չնայած այն փաստին, որ ֆուտբոլիստներն արդեն գնացել են արձակուրդի, "Կամպ Նոուի” և "Սանտյագո Բերնաբեուի” գրասենյակներում նոր սկանդալ է հասունանում: Sports.ru-ի տեղեկացմամբ` "Ռեալի” գլխավոր մարզիչը դիմել է ակումբի ղեկավարությանը և խնդրել որոշակի ճնշում գործադրել ֆեդերացիայի վրա, որպեսզի Իսպանիայի սուպերգավաթի առաջին "Էլ կլասիկոն” կայանա հենց "Կամպ Նոուում”, թեև ֆեդերացիայի կանոնների համաձայն` այդ մրցավեճը սովորաբար հյուրընկալում է Արքայի գավաթի հաղթողը: Ավելի հավանական է Մոուրինյոյի երկրորդ ցանկությունը` նոյեմբերյան "Էլ կլասիկոն” անցկացնել Բարսելոնայում, այլ ոչ թե Մադրիդում, ինչպես դա տեղի է ունենում վերջին 5 տարիներին:
Armsport.am
|