Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակին, որը սահմանվել է Marca-ի կողմից և տրվում է Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստին: Մեսսին, այդ կոչման համար պայքարում առաջ է անցել Քրիստիանո Ռոնալդոյից և Խավիից: Հիշեցնենք, որ այդ մրցանակը տրվում է 2007/08 թթ. մրցաշրջանից սկսած, որին առաջին անգամ արժանացել է Ռաուլը, իսկ արդեն հաջորդ երեք տարիներին աընդմեջ այդ կոչումը տրվում է Լիոնել Մեսսիին: