Իտալիական «Միլանի» և Շվեդիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Բարսելոնայի» հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և բացատրել, թե ինչու նա լքեց ակումբը: - Ես արդեն ասել եմ, որ «Բարսան» ` լինելով աշխարհի լավագույն ակումբը, հաղթելու է այս եզրափակիչը: Ինչ որ կատարվեց, դա իմ համար պարզից էլ պարզ էր: Ինչ վերաբերվում է թիմից իմ հեռանալը, ասեմ, որ եթե ֆուտբոլիստը թիմում իրեն լավ չի զգում և չի համարվում լավագույներից մեկը, ապա թիմից պետք է հեռանալ: Ինչ վերաբերվում է «Միլանի» իմ ելույթներին, ապա ես շատ գոհ եմ, սակայն մրցաշրջանի վերջում մի փոքր թուլացա,- ասել է Շվեդ հարձակվողը La Gazzetta dello Sport-ին:
|