Գլխավոր էջ » 2011»Հունիս»2 » Լուիս Էնրիկե. «Չեմ կարծում, որ կլինեմ Գվարդիոլայի հետնորդը»
00:32
Լուիս Էնրիկե. «Չեմ կարծում, որ կլինեմ Գվարդիոլայի հետնորդը»
«Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նրա գլխավորած թիմը կարող էր հայտնվել «Լա լիգայում» և անկեղծացել, որ նա չի կարող լինել Գվարդիոլայի հետնորդը: -Ասում են, որ դուք կարող եք լինել Գվարդիոլայի իսկական հետնորդը -Մարդիկ շատ սիրալիր են իմ նկատմամբ, «Բարսան» իմ տունն է, սակայն գլխավոր թիմը ունի իսկական իդեալական մարզիչ: Կարծում եմ, որ նա երկար կմնա թիմում: Ես չեմ ապրում երազանքներով. Եթե թիմը կարծի, որ ես նրանց պետք եմ, այդ ժամանակ էլ ես կդառնամ գլխավոր մարզիչ: Իմ նշանաբանն է` ապրել իրականությամբ, - ասել է Էնրիկեն պաշտոնական կայքի հարցազրույցում: Հիշեցնենք, որ «Բարսելոնա Բ»-ն «Սեգունդա» առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: