Լիոնել Մեսսին պատմել է իր մասին և ասել, որ այժմյա իր նպատակն է հաղթել Ամերիկայի գավաթը: «Ինձ բախտ է վիճակվել հաղթել այն ամենը, ինչ որ կարելի էր «Բարսելոնայի» հետ, սակայն հիմա ես կոնկրետացել եմ Ամերիկայի գավաթի վրա և ես պետք է հաղթեմ Արգենտինայի հավաքականի հետ, – հղում է Մեսսիին Reuters-ը: Մինչ հունիսի 8-ը Մեսսին իր հանգիստը կանցկացնի իր ծննդավայր Ռոսարիոյում, իսկ դրանից հետո նա արդեն կլինի հավաքականի աչքի տակ: Հիշեցնենք, որ այս տարի Ամերիկայի գավաթը կանցկացվի Արգենտինայում հունիսի 1-ից 24-ը, որին կմասնակցեն Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Ուրուգվայը, Չիլին, Էկվադորը, Կոստա-Ռիկան և Մեկսիկան:
|