Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ «Բարսայի» և «Ռեալ Մադրիդի» խաղացողների միջև թշնամություն չկա և բոլորնել լավ ընկերներ են: «Մարդիկ մեծ աղմուկ են բարձրացրել: Ճիշտ է, «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղերը միշտ ծանր և նյարդային են ստացվում, բայց հավատացնում եմ ձեզ, ոչ մի պրոբլեմ չկա խաղացողների մեջ: Երբ մենք դուրս էինք գալիս խաղադաշտ, այդ ժամանակ մենք ներկայացնում էինք երկու տարբեր թիմեր: Հիմա մենք մի հավաքականից ենք, և դա ոչինչ չի փոխում, – հղում է Marca-ն:
|