«Բարսելոնա»-ի երկրպագուները շատ բուռն են նշել իրենց թիմի հաղթանակը: El
Periodico-ի հաղորդմամբ` լուսադեմին երկրպագուների ուրախությունը վերածվել է
մասսայական անկարգության: Երկրպագուների և ոստիկանների ընդհարումից տուժել
է 132 մարդ, որոնցից 37-ը ոստիկաններ են: Տուժացների մեծամասնությունը տեղում է օգնություն ստացել: 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բարսելոնում
տոնախմբությունը սկսվել էր կիսգիշերին: Քաղաքի կենտրոնում` Կատալոնիայի
հրապարակում, հավաքվել էին մոտ 50 հազար երկրպագուներ: Լուսաբացի մոտ մի
խումբ ագրեսիվ երիտասարդներ սկսել են քարեր նետել ոստիկանության
աշխատակիցների ուղղությամբ` վերջիններիս դրդելով ուժի կիրառման: Օրինապահ
մարմինների աշխատակիցներին հաջողվել է ցրել հավաքվածներին, սակայն նրանք
ճանապարհին բազմաթիվ խանութներ ու կանգառներ են ավիրել: