Բարսելոնայի ավագ Կարլես Պույոլը կիսվել է իր`Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մանչեսթեր Յունայթեդի հետ տեղի ունենալիք խաղի սպասումներից: <<Պետք է հաճույք ստանալ այս խաղից:Շատ բարդ էր հասնել եզրափակիչ,դրա հետ միասին,ես չգիտեմ,թե մեր սերունդի մոտ կստացվի ևս մեկ անգամ հանդես գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում:Այդ իսկ պատճառով ամեն-ինչ պիտի անենք,և տեսնենք,թե ինչ կստացվի: Ինձ շատ լավ եմ զգում,ոչ-մի պրոբլեմ չունեմ:Իրոք,վնասվածքների պատճառով շատ խաղեր եմ բաց թողել վերջին ամիսներին:Ռեալ Մադրիդի հետ կիսաեզրափակչում խաղից առաջ ես խաղային պրակտիկա գրեթե չունեի,բայց վերջում ամեն-ինչ լավ եղավ:Դրանից հետո ես սկսեցի ավելի շատ պարապել և հիմա հիանալի մարզավիճակում եմ: Հուսով եմ,որ Պեպ Գվարդիոլան երկար տարիներ կմնա Բարսելոնայում:Նա լավագույն մարզիչն է աշխարհում,և նրա տեղը այստեղ է`Բարսելոնայում>>.-ասել է Պույոլը:
|