Այսօր Լոնդոնյան "Ուեմբլի" մարզադաշտում,տեղի ժամանակով` 20:45-ին սկսվելու է որոշիչ խաղը` "Մանչեսթեր Յունայթեդ": "Բարսելոնա".
Այսօրվա հաղթողը կստանա եվրոպայի չեմպիոնների չորրորդ գավաթը և թվով երկրորդը Ուեմբլի մարզադաշտում: 1968-ին "ՄՅՈՒ"-ն հաղթեց Լոնդոնում "Բենֆիկային", իսկ 24 տարի հետո արդեն "Բարսելոնան" նույն վայրում հաղթեց "Սամպդորիային"
Ժամային գոտին նորության մեջ` Լոնդոնյան (СЕТ+ 1 ժամ).
09.50, Մադրիդից` Փոլ Բրայան
Իսպանական El País-ի այսօրվա գլխավոր էջին Լեո Մեսսին է - Այսօրվա հնարավոր հերոսներից մեկը:
Նկարի վերնագիրն է: "Բարսելոնա" -
"Մանչեսթեր Յունայթեդ". Գերհզոր եզրափակիչ` հրաշք "Ուեմբլիում".
Ահա և Բարսելոնայում դուրս եկած Mundo Deportivo-ն էլ հրատարակել է հետևյալը: "Գնացինք չորրորդի ետևից":
Այդ ժամանակվանից Սանթի Հիմենեսը` AS-ի խմբագիրներից մեկը, տեսնում է ֆուտբոլային երկու փիլիսոփայություն: Արագ և սուր
"ՄՅՈՒ" և "Բարսա"` որը սիրում է գնդակն իր մոտ ավելի շատ պահել. "Մեզ սպասվում է հրաշք խաղ, որը կլինի արդար և հիշարժան", - Կարծում է Հիմենեսը.
9.33, Սեյմոն Հարթը "Ուեմբլի" մարզադաշտից
Մետրո Wembley Park-ը այժմ հիշեցնում է փոքրիկ Կատալոնիան: Ուեմբլիի շրջակայքում "Բարսայի" երկրպագուներն են, փաթաթված կապտանռնագույն շարֆերով: Ճիշտ է, եղանակը այդքան էլ Իսպանական չէ - Հյուսիսային քամիներ են փչում:
9.26, Լոնդոն
The Sun-ը նշում է` "Գլուխգործոցին մնացին հաշված ժամեր":
Սթիվեն Հովարդը նշում է` "Եթե "Մանչեսթեր Յունայթեդը" այսօր հաղթի "Բարսային", ապա Ֆերգյուսոնը կմտնի հանրահայտների պանթեոն: Ժամանակից առաջ չնկնենք, կարող է այս հեքիաթին այդքան էլ երջանիկ ավարտ չլինի"
P.S. Այսօր մեր կայքում հիանալի տոն կստացվի, մնացեք կայքում: Խոստանում ենք, որ արդեն ժամը 20:30-ից կսկսենք պատրաստվել ՉԼ Եզրափակչին: