Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսսին «Corriere Dello Sport»-ին տված հարցազրույցում ասել է, որ նա կցանկանար տեսնել Պաստորեին «Բարսելոնայում»: Հիշեցնենք, որ միայն «Պալերմո»-«Ինտեր» խաղից հետո կարող է որոշվել այս պատանի ֆուտբոլիստի ապագան: «Պաստորեի թմից հեռանալու հավանականությունը 50% է, բայց ես ցանկանում եմ, որ նա մնա: Ես կոնկրետ գիտեմ, որ նրանով հետաքրքրված են «Միլանը», «Յուվենթուսը» և «Ինտերը», իսկ մյուս թիմերի մասին հարցրեք նրա գործակալին», - հայտարարել է վարդագույնների նախագահը:
|